
Վերջերս համացանցում հաճախակի սկսեցին հայտնվել Հայոց բանակում տեղի ունեցած սպանությունների դեպքեր:Մեկ երկու անգամ տեսա,կարդացի մտածեցի <դե հիմա բանակա,դեպքա եղելա>: Ես էլ եմ ծառայել գիտեմ,հազար ու մի բանա լինում,բայց երբ տեսա այս տեսանյութը ուղղակի ապշեցի,ու որոշեցի անդրադառնալ բանակում տեղի ունեցած դեպքերից մի քանիսին:Իսկ երբ Ադրբեջանական բանակում սպանության դեպք է լինում,Հայաստանում գրեթե բոլոր հեռուստաալքները այդ մասին անպայման խոսում են:Թե ինչի համար է այդքան հետաքրքրում Ադբեջանական բանակում տեղի ունեցած միջադեպերը ես չեմ հասկանում,երբ մեր բանակում գրեթե շաբաթը մեկ անգամ սպանության դեպք է լինում:Դե իհարկե Գևորգ Ալթունյանն էլ առիթը բաց չի թողնում Ազերիների բանակում տեղի ունացածի մասին խոսելու ու քննադատելու առիթը:Մի օր չտեսանք նույն Ալթունյանը խոսեր մեր բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերից,դե իհարկե,ոնց խոսի,այդքան ռիսկ չունի,մեկ էլ տեսար հաջորդ օրը տուն չհասավ,ճանապարհին գլուխը կերան:Ադրբեջանում ինքնասպան եղած զինվորի անուն ազգանունը,կենսագրությունը շատ լավ կարողանում են իմանալ,իսկ երբ հերթը հասնում է մեր բանակում տեղի ունեցած դեպքը բացահայտելուն,մեկ էլ չգիտես ոնց դեպքի մասնակիցներից մեկի անձը պարզելը դառնում է հանելուկ,որը կարող եք տեսնել առաջին տեսանյութում,երբ հայրը տղայի մարմնի վրա ցույց է տալսի ծեծի հետևանքով առաջացած սպիները,որը տեղի է ունեցել դեպքից երկու ամիս առաջ,իսկ մինչև հիմա պարզ չէ,թե ով է այդ ամենի հեղինակը:
Հետո տեսնում եմ ավելի դաժան մի բան,որը հավանաբար թուրքը չէր անի:Զինվորին խեղդամահ են անում բենզինի երկու տոննա տարողութույամբ բակի մեջ:Այդ ամենի մասին կարող եք տեղեկանալ հետևելով այս հղումին:Սպանությունների մեծ մասը որակավորվում է որպես ինքնասպանություն:Թե խաղաղ պայմաններում ինչն է զինվորին ստիպում գնալ այդ քայլին ես և հավանաբար շատերտ՝ չեմ կարողանում հասկանալ:Բոլորիս հայտնի Յուրի Խաչատուրովը իր ազգականին նշանակում է ՀՀ ԶՈՒ-ի զորամասերից մեկի հրամանատար,որը չունի զինվորական բարձրագույն կրթություն,այսինքն նա սպա չէ:Նշանակելուց հետո սկսվում են այդ զորամասում սպանության դեպքերը:Երբ Հայոց բանակի հրամանատարներից մեկը չի մտացում,<<թե ես ում եմ նշանակում հրամանատար,բա մյուսներից ինչ պահանջեմ>>:Դե մյուս զորամասի հրամանատարներն էլ չգիտեմ ինչ են մտածում,որ իրենց զորամասում զինվորի են սպանում դիտավորյալ,այլ ոչ զենքի հետ անփույթ վարվելու,անվտանգության կանոնները խախտելու հետևանքով:Հետո սպա կոչվածը շղթայով հարվածում է զինվորի աչքին և նրան զրկում տեսողական օրգանից:Այդ մասին դիտեք տեսանյութում: