Գարուն է:Անձրև է դրսում:Պատուհանիցս նայում եմ դուրս ու մրսում,
Մեկ դար է մոտ անցել,
Բայց ոչինչ չի մոռացվել:
Այս տարի անձրև է գալիս այնպես հորդառատ,
Ասես երկինքն է լացում հույզերով առատ,
Ասես Աստված է ամեն տարի հիշում
Ու արտասվում
Աստծո արցունքը անձրևի տեսքով թափվում է ցած,
Իսկ մեկ դար առաջ ու՞ր էիր Աստված:
Մեկ դար առաջ՝
Կրկին գարուն ու կրկին անձրև,
Կարմիր անձրև,որ թափվում էր
Եփրատն ի վար:
Սպանում էին հայերին՝ լոկ հայ լինելու համար:
Աբդուլ Համիդը սուլթան
Հրամայում է որ ողջ հայերին սրի տան,
Որ սպանեն,
Որ չխնայեն,
Որ բոլորի հոգիները այրեն,
Չէ՜ որ բոլորը անհավատ հայ են:
Մի սուրբ գաղափարի համար
Պիտի բոլորին կրակի տան
Ինչէ թե՜ ստեղծեն մի մեծ Թուրան:
Ու հրամանով այդ խելացու
Սկսում են չխնայել ոչ մի տեղացու:
-Պետք չե ներել ոչ մի հայի,
Նա պիտի աշխարհին երկնքից նայի,
Իր Աստծո կողքին
Պիտի մեռնի իր հոգին,
Հայը գյավուր է,
Եթե կա իրենց Հիսուսը՝ ապա ու՞ր է:
Բայց սա դեռ ամենը չէր,
Երանի այսքանը ամենը լիներ,
Բայց չեղավ,
Ավա՜ղ,
Եղավ այն ինչ չէին պատկերացնում ավելի վաղ,
Թուրքիայում եղավ հեղափոխություն,
Ստեղծվեց մի նոր կառավարություն,
Որին կառավարիչ անխոս պետք էր,
Ու նրանք եկան իրենց կոչելով երիտ-թուրքեր:
Իսկ այդ երիտ-թուրքերը
Ունեին իրենց պարագլուխները,
Նրոնք պիտի լինեին հայերին անխնա բախտից <<նվեր>>
Նրանց անուններն եին՝ Թալեաթ,Ջեմալ և Էնվեր:
Այս երեքը
Չկարծեցին Աբդուլի ջարդերը հերիք,
Մշակեցին պլան ավելի սահմռկեցուցիչ
Ու նրնաց չկանգնեցրեց ոչինչ,
Չէ՜ որ նրանք չունեին խիղճ
Նրանց համար մեկ էր ամեն ինչ:
Ու երեվի հենց էս օրվանից
Հայը սկսեց գարշել թուրքից
Ու նրանք դարձան դուշման,
Թուրքը հարձակվեց առանց հուշման:
Հայը մնաց անմուրազ,
Հայի աստվածաշունչը դարձրին նամազ,
Հայի ղոնախը՝ հյուրը
Իր իսկ հյուրով
Սպանում էր հային
Քրդի գյուլլով:
Ու երիտ-թուրքերը ընդունեցին որոշում,
Որը մոտավորապես այսպես էր հնչում.
Հայերի ֆիզիկապես բնաջնջնում:
Սրանք Համիդին ի տրիտուր
Սկսեցին գործել բացահայտ,
Բայց մինչև ու՞ր:
Այդ պլանը իրենց անհայտ,
Գաղտնի,
Կոտորելու էր մի ողջ ազգի
Որ կոչվում էր հայ:
Ու սկսեցին նրանք գործել:
Սկզբից հայերին պետք է կռվող ուժից զրկել,
Պետք է բոլոր տղամարդկանց մորթել կամ հրկիզել:
Ու սկսեցին իրենց չարաբաստիկ գործը,
Որպես գործի սկիզբ հնչեց ահեղ կրակոցը:
Ու թուրքերը գիշերով անցան գործի,
Եկան հայ տղամարդկանց կանչեցին իբր ինչ-որ գործի՝
Ու սպանեցին:
Այսպես բոլոր հայ տղամարդկանց,
Իսկ ի՞նչ էր մնում անել հայ կանանց,
Մնալ առանց գլուխ,
Չէ՜ որ կինը վիզն է գլուխը այրը,
Օջախից վերացավ տան հայրը,
Ու հեռացավ ավաղ հայը՝
Խաբեությամբ
Թուրքը մորթեց,
Հայ այրերին հոշոտեց,
Այն էլ անզեն
Հանեց տնից ու գոռաց իզեն:
Սա դեռ սկիզբն եր
Այն ամենի
Ինչ պիտի լիներ
Ընդդեմ հայերի:
Հազար ինը հարյուր տասնհինգ թվին,
Թուրքերը նոր հրաման տվին,
Ապրիլի քսանչորս՝
Մենք պիտի սկսենք հայ մտքի որս:
Ու սկսեցին
Հայ մտավորականներին իրար հետևից սպանեցին:
Այնուհետև սկսվեց բռնի գաղթ:
Հայ կինը անհաղթ
Պիտի իր զավակների,
Ու թուրք հրոսակների
Ուղեկցությամբ գնար Դեր-Զօր,
Ուր գիշերուզօր
Պիտի աղոթեր
Նրանց սնունդը միայն աղոթքներ:
Ու հայերը բռնեցին գաղթի ճամփան
Մեր երեք սարերը Մասիս,Արագած ու Սիփան
Չեղան, ավա՜ղ, մեզ ապավեն:
Հենց այս ժամանակ թուրքը դրուժան
Սպանեց մեծն հային, անունն Դանիել Վարուժան,
Նա միացավ մեռնող մարդկանց հերթին,
Խեղճին կապեցին ծառին ու ողջ-ողջ քերթին,
Իսկ ի՞նչ եղավ դին…
Իսկ Սեվակը Ռուբեն՝
Նրան սպանեց ձին,
Նրան կապեցին ձիուց,
Իսկ ձիուն քարքարոտ տեղում կատաղեցրին:
Ու նա վազում էր կատաղած աջ ու ձախ,
Զարկելով Սևակին քարեքար
Գոնե խեղճի մահը շուտ գար…
Իսկ Զոհրապը Գրիգոր
Խեղճը եղել էր մեջլիսում պատգամավոր,
Գոնե դա փրկեր,դա էլ չփրկեց:
Իր այդ խելացի գլուխը դրեցին քարին
Ու մեկ այլ քարով գլուխը ջարդեցին…
Եղկելի թուրքերը այսպես վարվեցին շատ հայերի հետ
Շատ մտավոր մարդկանց կյանքին դրեցին վերջակետ:
Հենց ապրիլի քսանչորսին՝ հայերի որսին,
Սպանեց թուրքը մեզ,
Կյանք միլիոն ու կես:
Սպանվեց հայ միլիոն ու կես,
Իսկ թուրքը մնաց պնակալեզ:
Ու այսքանից հետո
Երբ չկային ոչ տղամարդ ոչ էլ մտավորական,
Հայերը բռնեցին ասես անսահման
Գաղթի ճամփան:
Գաղթի ճամփան բռնեցին հիմմնականում կանայք,
Կային նաև ծերեր և երեխաներ որ տենչում էին կյանք:
Թուրքե՜ր, սպանում էիք հայերին,
Գոնե սպանեիք,
Ու չսպասեիք մինչև հոգին ավանդի,
Չխլեիք պտղին մոր արգանդի
Մթությունից,
Չզրկեիք Աստծո գթությունից,
Բոլորին շարեիք
Ու ձեր զենքերի պարունակությունը նրանց գլխին շարեիք,
Բայց չե ձեզ հետաքրքիր էր
Թե մարդկային պոռնկության սահմանը որն էր,
Թե՞ ձեր սատանայական երեվակայության օրն էր:
Ու դուք փորձեցիք ամեն ինչ:
Խեղճ մայրը որդուն հագցրեց շորեր աղջկա,
Չէ՜ որ այդտեղ թուրքերի մեջ հայ արուի տեղ չկա
Ու հայ քանի ուստրներ
Դառան դուստրեր:
Իսկ խեղճ մայրը ինչ պիտի աներ,
Ո՞նց պիտի կուրծքը հաներ,
Ու իր երեխային սներ,
Թե ինքն էլ չէր սնվել:
Ու կային մայրեր,
Որ ինչպես մեծ տիկնայք ՝ հայեր ,
Կտրում էին տարբեր երակներ,
Ինչ է թե երեխային կերակրեր:
Ու մեռնում էր մի քանի օրից
Չէ՜ որ նրանք էլ ծնվել էին հասարակ մորից,
Ու ամենը կրկնվում եր նորից:
Իսկ օրերից մի օր իրար կապված,
Շարքով հաշված հայերը գնում էին առաջ
Ու մեկել շարքից լսվում է հայ կնոջ տխուր ձայն,
Նրա խոսքերը իջնում էին հանգիստ ինչպես փաթիլ ձյան.
-Տղա՜ս, ինչու եք մեզ կոտորում,
-Դրան կա շատ պարզ պատասխան` դուք անհավատ եք,
Դուք հայ եք,
-Տղա՜ս, աղաչում եմ, գթա՜ մեզ,
-Կգնաս աստծուցդ գութ կպահանջես,
-Բավ է Աստված մեզ տանջես,-
Լսվեց մեկ ուրիշ ձայն սևահեր կնոջ,-
-Ինչու՞ ես թողել
Թուրքին մեզ ողջ-ողջ թաղել,
Այս ի՞նչ է, ինչ մութ դավեր
Միթե՞ համիդի ջարդերը բավ չեր,
Ինչու՞ ես մի խեղճ հավատացյալ ժողովրդի
Թողնում որ մուսուլման թուրքը մորթի:
Թե պիտի մեռնենք՝ գոնե թող մեռնենք,
Չե՜ որ առաջին հավատացյալ ազգը մենք ենք:
Հիշի՜ր, երեք հարյուր մեկ թիվ,
Ինչու կոտորեցին հայերի անթիվ,
Հիշի՜ր, աղոթքները և օրերը անցած,
Ախր ու՞ր ես դու, հիմա ու՞ր ես Աստված:
Զարմանալիորեն թուրքը սպասում էր,
Սովորաբար այս դեպքերում նա սպանում էր,
Իսկ այս անգամ նա լռեց,
Ի՞նչ եղավ, միթե՞ հայուհու խոսքերը ազդեց…
Իրականում նա ուրախ էր,
Հայի պահողը իր կրոնն էր,
Հայը ի ծնե քրիստոնեության կրողն էր,
Իսկ այսօր հայը սկսեց կասկածել,
Միթե՞ կարելի է սրանից ուժեղ հային հարվածել:
Ու սկսվեց շարքի մեջ մի անախորժ շարժում.
-Լսիր այ հիմար ինչ ես երևակայում քեզ,
Աստված պարզապես փորձում է մեզ,-
Ու միանգամից խոսում էին քսան կին:
Նրանց կառափներից պարան գցեցին,
Ու տարան Եփրատը բոլորին միասին գցեցին:
Ու այսպես օրօրի
Ասես նորովի,ներկվում էր Եփրատը,
Ու ներկվում էր արյունով հայի,
Դա էր անշուշտ վատը,
Իսկ հայերը շարունակում էին դեգերել ճամփեքին ամայի:
Ու կար մի հսկիչ թուրք, ում կոչում էին Մոհամեդ,
Ով սիրահարվեց մի հայի և ուզեց տանել իր հետ,
Այդ մրահոն հայուհու անունն էր Աննա,
Աննային տարավ Մոհամեդը իր սենյակ
Իբր բռնաբարում է նա, բայց տարավ ու հաց տվեց,
Աննան հացը չկերավ, բերեց եղբորը տվեց,
Մոհամեդը խոսք տվեց,
Թե կազատի, կփախցնի,
Բայց նա պիտի նախ իր գլուխը պրծեցնի:
Նրան կանչեցին վերադասի մոտ՝
Ասես դասի,
Ու սկսեց իր ելույթը վերադասը.
-Լսի՜ր, Մոհամեդ դու թուրք ես,
Իսկ հայ աղջկա հետ ամուսնանալը վայել չէ մեզ,
Հայերը պարզապես հարճ են,
Անահավատ են ու թշնամի,
Ինչպե՞ս կարող էիր սիրել հայ դուշմանի:
Լսի՜ր, տղա կտանես նրան ու կսպանես,-
Տղան անխոս լսում էր.
-Ձայն բարբառո անապատի:
Լսի՜ր, հիմար հայի սիրտը պիտի դողը պատի,
Ոչ թե հույսի լույսը…
Գլուխ տալով Մոհամեդը հեռացավ
Միթե՞ այս խոսքերից հետո Աննային մոռացավ,
Իհարկե ո՜չ,
Բայց ինչպե՞ս սպանել սիրելի կնոջ:
Նրանք գնացին խմբից հեռու,
Տղան թողեց Աննային առանց կրակելու,
Բայց չհեռացավ առանց գրկելու,
Ու երբ Աննային գրկեց
Կրակոցը ժայթքեց:
Մի փամփուշտը սպանեց երկուսին
Ու նրանց մարմինները մնացին մյուս դիակներից մեկուսի:
Մնում էր հայերին ապրել հանուն մեկ հույսի ՝
Դիմանալ ու հասնել տեղ,
Ու հենց այնտեղ,
Գտնել դռներ բաց
Ուր կլինի լիքը հաց:
Մեկ ուրիշ օր,
Ու եկավ հրաման մի նոր.
Բոլոր տասնութ տարեկան կույս աղջիկներին
Խաչել խաչերին:
Թուրքերը ընտրեցին թվով տասնմեկ աղջիկների
Ու բերեցին միասին մի տեղ
Ու հրամանատարը թուրք սկսեց խոսել,
Նրա բերանից ասես նողկանք հոսեր.
-Լսե՜ք, հայե՜ր,
Ձեր Աստծո անունը Հիսուս էր,
Եթե չեմ սխալվում,
Իսկ ես երբեք չեմ սխալվում,
Ձեր աստվածը խաչվելով մեռավ,
Հետո ձեր ասելով հարություն առավ,
Հիմա ես ել
Ձեզ ուզում եմ խաչել,
Ձեր սուրբ մասունքը խաչ էր,
Պահանջում եմ խոսքիցս հետո վրաս չհաչել,
Դուք էիք խնդրում ձեզ չտանջել,
Ես համաձայն եմ ձեզ ձեր աստծո պես խաչել;
Ու հրամայեց թուրքը
Պատրաստել տասնմեկ խաչեր:
Մեկ օր անց բերեցին խաչերը
Ու սկսեցին աղջիկներին խաչելը:
Ու այսպես անաստվածները տասին
Խաչին գամեցին,
Հետո նկատեցին
Որ մեկ խաչ պակաս է,
Իսկ ինչպես ասել
Նրանք նկատեցին այն ժամանակ,
Երբ հերթը վերջինին էր հասել,
Ու իրավիճակը փրկեց մի ձիավոր
Ով առժամանկ աղջկան տարավ իբրև աղախին,
Իբրև իրեն շոր լվացող կին:
Այդ աղջնակի անունն էր Արշալույս,
Նա չուներ ապրելու որ մի հույս,
Բայց արի ու տես
Նա պատահաբար մի հովվի սիրահարվեց,
Ու ճակատագրի կամոք
Փախավ այնպես, որ չնկատեց ոչ ոք,
Իսկ երբ նկատեցին,
Պարզապես չարձագանքեցին:
Հովվի հետ փախնելով
Նա հասավ ԱՄՆ:
Ցավո՜ք,
Հիշողությունները դարձան ցնորք,
Խեղղճը գժվեց:
Մեկ ուրիշ օր՝ երկու ընկեր
Տեսան հայի՝
Հղի,
Ու բռնվեցին կռվի
Սեռի համար:
Ընկերներից մեկը գրազ էր գալիս թե տղա է,
Մյուսն էլ թե չէ , հայ ազգը աղա է,
Այստեղ տղա չկա՝ գրազ կգամ որ կինը սպասում է աղջկա:
Ու էսպես ընկերներից մեկը մյուսին ապացուցելու համար
Պատռեց կնոջ որովայնը
Համոզվելով որ տղա է
Թե մոր, և թե որդու դիակները նետեց Եփրատ գետը,
Իսկ այդ հաղթաց գրազը տարավ հետը:
Ու այսպես հաճախ էին հղիների վրա գրազ գալիս
Ու պարտվողները բավակնին խոշոր գումար էին իրենց ռոճիկից տալիս:
Մեկ ուրիշ ընտանիք կար,
Թուրքը մտածում էր երկար,
Այս մեկին ոնց վերացնել,
Թուրքի ուղեղը մեկ վայրկյանում սկսեց մթագնել,
Հրամայեց երեխային միակ կտոր-կտոր անել,
Իսկ ընտանիքի անդամներին մարմինը ուտել…
Ինչ դաժանություն,
Միթե՞ կարող է այսքան դաժան լինել սովորական մահկանացուն,
Սովորական մարդուն ո՞րտեղից այսքան դաժանություն:
Ու այսպես անասնաբար մորթվում էին բյուրավոր հայեր,
Նրանք չեին մեռնում, կամ էլ մահանում,
Նրանց մորթում էին:
Սովորաբար մեռելները ունենում են գերեզման,
Երանի՜ նրանք էլ մեռնելուց հետո ունենային շիրիմ,
Նրանց շիրմին ել մարդիկ գնային,
Քահանային կանչեին խնկարկման,
Բայց ու՞ր էր քահանա,
Թե խեղճը ինչ իմանա,
Որ պիտի մահանա՝
Այն էլ մեխվելով եկեղեցու դռանը,
Թե վերջին հայր մերը պիտի մնար բերանը:
Հայ ազգը մնաց անտեր,
Մնաց առանց ժողովուրդ, առանց տերտեր,
Հայը մեռավ ասելով հայր մեր,
Ու այսպես ուրիշ դեպքեր եղան գաղթի ճամփին,
Մեռան շատերը երեխա,ծեր կամ կին:
Հային ասում էր Թումանյանը.
-Օրերը կմթնեն ու անց կկենան:
Բայց ժամանակը ասես քարացել եր
Հայի կյանքը դառնացել էր:
Ու այսքանից հետո մեծն Կոմիտաս
Թու՜րք, ինչպե՞ս պիտի Աստծուն պատասխան տաս,
Չե՜ որ ջնջեցիր մի հավատացյալ ազգ,
Իսկ Կոմիտասը այս ցավին չդիմացավ:
Նա ունեցավ վախճան,
Այն էլ շատ դաժան:
Մեռավ բարի
Ասես սպանեց նրան մի գազան:
Նա մահացավ տեսնելով հայի մահը,
Տեսավ թուրքերի յաթաղանը,
Եվ խելագարվեց,
Ուղեղը մթագնեց,
Ու չդիմացավ վարդապետը,
Թուրքերի ոխը տարավ հետը:
Տեսավ թե ինչպես անգութ ու անաստված,
Թուրքը խլում է կյանքը հայի՝ Աստծո տված,
Տեսավ թե ոնց է մի նվաստ, քոչվոր ժողովուրդ,
Հայ ազգին մորթում
Ու անչափ հրճվում,
Ասաես մուրացիկի է բարություն անում:
Ու հենց այս տարում,
Մարեց օջախը հայոց աշխարհում:
Մեռավ ազգս հանուն ինչի՞
Չգիտեմ, ու հենց այս տարի
Հազար ինը հարյուր տասնհինգ թվի ապրիլի քսանչորսին՝
Թուրքերի որսին,
Շատ ուրիշ հանճարներ զոհ գնացին
Նրանց պետք է հիշել
Թեկուզ կորել են, էլ չկան,
Ու ոչ-ոք չի գնում զննման՝
Նրանք չունեն գերեզման,
Բայց պետք է հիշել զոհերի սուրբ հիշատակը:
Պետք է հիշենք այդ թիվը ու միշտ ողբանք,
Հիշենք սպանվածներին միլիոն ու կես ու սգանք,
Գուցե, նրանց ներկայությունը մի օր այդ հողերում զգանք:
Իմ Հայաստա՜ն, երբ հիշես եղեռնը,
Հիշի՜ր, նաև Խորենացուն, նրա ողբը,
Հիշի՜ր, թե ոնց եր ողբում քեզ այդ որբը:
Խորենացին իր ողբում
Որդեկորույս մոր նման,իր որդու մահն էր ողբում,
Իսկ ո՞վ էր որդին
Իհարկե դու, որի դին
Մեծն Խորենացին
Կենդանացրեց ու բուժեց,
Ում մահը նա սկզբում գուժեց,
Իսկ ավելի ուշ
Ասաց որ դա անցյալ է՝ մշուշ,
Որ հայրենիք լինելու է վաղ թե ուշ:
Ու այսպես եղավ այն,
Ցավը մեր մեծ ու համայն ,
Որ կոչվում է եղեռն:
Մենք այն ենք ինչ մենք ենք եղել
Այս է ամենադաժան սպանությունը
Աշխարհում որ կոչվում է ցեղասպանություն:
Հենց այսպես կարճ ժամանակահատվածում,
Սպանվեց հայ մեկ ու կես միլիոն:
Այս դեպքից գրեթե անցել է մեկ դար,
Բայց այդ ցավը չի կարող սփոփել ոչ մի բառ:
Ամեն տարի
Պետք Է հիշել այդքան զոհերի:
Ես իմ որդուն
Միշտ այս բանաստեղծություն եմ կարդում:
Ցեղասպանություն
1915 թիվ ապրիլի 24,
Թուրքերը սկսում են հայերի որս,
Հայերը դառնում են զոհ,
Թուրքերը մնում են գոհ:
Թուրքերն անում են ցեղասպանություն,
Իսկ կոչում են դա տեղահանություն,
Հայերն ել որպես փոքրիկ պետություն,
Պահանջում են նրանցից ներողություն:
Սպանվեց հայ՝ 1.5 միլիոն,
Ողբաց սիրտը աշխարհի
Ինչպես երգեհոն,
Տեսնելով մահը ամեն մի հայի:
Թուրքերն արեցին յաթաղան,հայասպանություն,
Հայերն հիշեցին այդ նուրբ աղջկան՝ Նեմեսիս աստվածուհուն,
Արթնացավ մեր մեջ ցասում,վրեժխնդրություն,
Սպանեցինք մի քանի թուրքի հայրենիքի հանուն:
Եվ մեզ ասում են մոռանանք սա,
Ինչը՞ մոռանանք,
Մոռանանք Սիսը,
Թե՞ մեր վեհապանծ ու սուրբ Մասիսը:
Չէ ՛, չե՛նք մոռանա մենք հիշելու ենք,
Հիշելու ենք մենք ամեն մի հայի,
Որ մորթվեցին ճամփին ամայի
Չէ՛, չե՛նք մոռանա,քանի ապրում ենք՝ դեռ հիշելու ենք:
Սպանվեցին երեխա,տղամարդ և կին,
Չխնայվեց ոչ ոք,ոչ մի կենդանի մարմին,
Սպանվեցին բոլորը այնպես դաժանագին,
Որ ողբա աշխարհը այն էլ լալագին:
Ողբում եմ քեզ հայոց աշխարհ,
Որ շեներիցդ մնաց հող ու քար,
Որ մեռելներիդ բույլը անհամար
Մնաց առանց գերեզման,առանց շիրմաքար:
Բայց պետք է ապրել,
Հիշելով անցյալը,
Տեսնելով ներկան,
Ու գնալ դեպի պայծառ ապագան:
Ու միշտ ասում եմ տղաս
Դու պարտք ունես Հայաստանին որ պիտի տաս:
Ու աշխարհը ընդունել է պարտավորվել,
Իսկ մենք հիշել պարտավոր ենք:
Տղայիս միշտ կարդում եմ Սևակի <<Անլռելի Զանգակատունը>>,
Այդ գիրքը ասես լինի սպանված հայերի գերեզմանատւնը:
-Տղա՜ս, մենք հայ ենք
Ու մի օր պիտի մեր էրգրում ապրենք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ