Friday, January 6, 2012

Սուրբ Ծննդին ընդառաջ (Աղոթք)

Ես Աստծուն խնդրեցի,որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը,
Եւ Աստված ինձ ասաց .<<ոչ>>:

Նա ասաց,որ հպարտությունը չի վերցվում,այլ հրաժարվում են դրանից:

Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը,
Եւ Աստված ինձ ասաց .<<ոչ>>:
Նա ասաց,որ նրա հոգին վնասցած չէ,իսկ մարմինը,միևնույն է,մեռնելու է:

Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ,
Եւ Աստված ինձ ասաց .<<ոչ>>:
Նա ասաց,որ համբերությունը փորձությունների ընթացքում է առաջանում:Այն չեն շնորհում,այլ արժանի են դառնում դրան:

Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգևել ինձ,
Եւ Աստված ասաց . <<ոչ>>:

Նա ասաց,որ օրհնություններ է շնորհում,իսկ երջանիկ կլինեմ ես թե ոչ ինձանից է կածված:

Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից,
Եւ Աստված ինջ ասաց.<<ոչ>>:
Նա ասաց,որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից  և մոտեցնում են իրեն:

Ես Աստծուն խնդրեցի,որ իմ ոգին աճի,
Եւ Աստված ինձ ասաց.<<ոչ>>:
Նա ասաց,որ ոգին ինքը պետք է աճի:

Ես Աստծուն խնդրեցի օգնել,որ ես ուրիշներին սիրեմ այնպես ինչպես ինքն է սիրում ինձ,
Եւ Աստված ասաց.<<վերջապես  դու հասկացար,թե ինչ է հարկավոր խնդրել>>:

Ես ուժեր խնդրեցի,
Եւ Աստված փորձություններ ուղարկեց,որպեսզի կոփի ինձ:

Ես իմաստություն խնդրեցի,
Եւ Աստված ինջ ուղարկեց խնդիրներ,որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:

Ես արիություն խնդրեցի,
Եւ Աստված ինջ վտանգներ ուղարկեց:

Ես սեր խնդրեցի,
Եւ Աստված իմ օգնության կարիք ունեցող դժբախտներին ուղարկեց ինձ:

Ես բարիքներ խնդրեցի,
Եւ Աստված ինձ հնարավորություններ տվեց:

Ես չստացա այն ամենից ոչինչ,ինչ խնդրել էի:

Ես ստացա այն ամենը ինչ, որ հարկավոր էր ինձ:

Աստված լսեց իմ աղոթքները:

                             
Բայց դու երբ որ աղոտք անես ,մտի քո սենյակը և դուռը փակած աղոտք արա դեպի քո Հայրը,որ ծածուկումն է .Եւ քո Հայրը՝ որ ծածուկ տեղը  տեսնւմ է,յայտնապէս կհատուցանե քեզ:

                                                                                  Մատթէոս  6:6