Thursday, September 1, 2011

Սեպտեմբերյան վատ տրամադրություն

Անկեղծ ասած միշտ էլ չեմ սիրել Սեպտեմբերի 1-ը,ու դրան հաջորդող մի քանի օրերը:Չեմ սիրում դրան հաձորդող ու նախորդող  խառնաշփոթը,որ տիրում է դպրոցում,իսկ իմ դեպքում`բուհում:Չեմ հասկանում`ինչի համար են շնորհավորում երեխաների սեպտեմբերի 1-ը,հատկապես,որ ոմանց համար այն ընդամենը նորանոր ծախսերի սկիզբ է:Իհարկե,ասածիցս ամենևին էլ չկարծեք,թե դեմ եմ դպրոց գնալուն,ուղղակի ավելորդ եմ համարում նման պերճությունն ու խինդն ու ծիծաղը:Ամեն դեպքում եսել եմ շնորհավորում:Այս ամենի մասին չեմ ուզում երկար-բարակ գրել երևի այսքանը:ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր փոքրիկներին առաջին անգամ դպրոց մուտք գործելու առթիվ,և այն ուսանողներին ովքեր բուհ են ընդունվել:Հաջողություն ձեզ!!!!